Հայաստանից գինու արտահանումն աճել է 24.74 տոկոսով
Տնտեսություն2016 թվականին Հայաստանից արտահանվել է 779.9 հազար լիտր գինի:
Ինչպես տեղակցնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարած տվյալները, արտահանված գինու մաքսային արժեքը կազմել է 2.52 մլն դոլար:
2015 թվականի ցուցանիշների համեմատ արտահանման ծավալներն աճել են 24.74 տոկոսով, իսկ մաքսային արժեքի աճը կազմել է 52.02 տոկոս։