Լևոն Արոնյանը հանդես կգա Grand Chess Tour-ի մրցաշարերում
ՍպորտՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի 2017 թվականի Grand Chess Tour-ի մրցաշարերին` փոխարինելով ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկին, ով հրաժարվել է մասնակցությունից,- տեղեկացնում է Chess-news.ru-ն:
Բացի այդ, մասնակիցների թվում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը և Յան Նեպոմնյաշչին:
Grand Chess Tour կմեկնարկի հունիսի 19-ից 26-ը Փարիզում կայանալիք մրցաշարով: