Սպիտակ տունը հերքում է Բեյոնսեի հղիության մասին լուրը. համացանցը հեղեղվել է մեմերով
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Առավոտը լավ լուրով սկսվեց: Ջեյ Զիի ու Բեյոնսեի Քարթեր-Նոուլզ ընտանիքը համալրվելու է: 35-ամյա երգչուհին հղի է. նա երկվորյակ է ունենալու:

Լուրը հաղորդել է ինքը՝ Բեյոնսեն:
«Շատ ենք ուզում կիսվել մեր երջանկությամբ: Անսահման ուրախ ենք, որ մեր ընտանիքում եւս երկու մարդ է ավելանալու: Բոլորին շնորհակալություն բարեմաղթանքների համար»,- Instagram-ում գրել է երգչուհին եւ լուսանկար հրապարակել:
Այս լուսանկարն էլ Twitter-ը հեղեղել է մեմերով, որոնցից մեկը՝ առաջինը, լայքերի եւ դիտումների ռեկորդներ է սահմանում: Դրանում Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հղի Բեյոնսեի լուսանկարի ֆոնին հերքում է լուրը:

Մեկ այլ տարածված մեմ է դարձել խուճապահար Քիմ Քարդաշյանը: Մեմը վերնագրել են այսպես.

«Բեյոնսեն հղի է: Մեզ է միանալու Ռեդ Այվին» (Բեյոնսեի դստեր անունը Բլյու Այվի է):




