Կառավարությունն արտոնություն տրամադրեց Էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրին
ՏնտեսությունՀՀ կառավարությունը «ՎԻԿԻՆԳ» ընկերությանը տրամադրեց ներմուծվող որոշակի ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներկայացրել է շուրջ 760 մլն դրամի ներդրումային ծրագիր: «Արդյունքում ստեղծվելու է 15 նոր աշխատատեղ»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց նախարարը: