Պատմության և մշակույթի հուշարձանների տեղեկատվական բազան կդառնա առավել մատչելի
ՄշակույթԿառավարությունը հավանություն տվեց Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ ծրագրով կապահովվեն հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների վերաբերյալ կադաստրային տվյալները, ձեռք կբերվեն հուշարձանների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները:
«Առավել մատչելի կդառնա դրանց վերաբերող տեղեկատվական բազան, կստեղծվեն հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության գործընթացների լիարժեք և արդյունավետ կառավարման հնարավորություններ»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ կապահովվեն նաև հուշարձանների օգտագործման առավել անվտանգ օգտագործման խնդիրները: