ԱԺ պատգամավորները Ժնևում մասնակցել են ՄՄ նախագահի ընտրություններին
Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի անդամ Սաբեր Շաուդրին: Նա ստացել է 321 ձայներից 169-ը: Ավստրալիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Բրոնվին Բիշոփը եւ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ Նուրհայաթի Ասեգաֆը համապատասխանաբար ստացել են 95 եւ 57 ձայն:
Նշենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Ժնեւ էր մեկնել Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: