Կիևում բացվել է Մարինա Սարգսյանի հեղինակային ցուցահանդեսը
ՄշակույթԿիևում փետրվարի 3-ին տեղի ունեցել Ուկրաինայի ժողովրդական արվեստի վարպետների միության անդամ Մարինա Սարգսյանի «Ուկրաինական հոգին հայկական սրտով» խորագիրը կրող հեղինակային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի հայերի միության ներկայացու ցիչը փոխանցել է միության համանախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը՝ շնորհավորելով տաղանդավոր նկարչուհուն առաջին ցուցահանդեսի բացման առթիվ:
Միջոցառմանը ներկա են գտնվել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկ Հովհաննեսյանը, վաստակավոր նկարիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2017 թվականի մարտի 3-ը: