Վենգեր. Չելսիի երկրորդ գոլը սպանեց մեզ
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի` «Չելսիի» դեմ խաղից հետո (1:3) խոսել է կայացած մրցավեճի մասին:
«Առաջին գոլը խփվել էր կանոնների խախտումից հետո: 100 տոկոսանոց խախտում էր:
Մենք վատ չսկսեցինք խաղը, բայց չկարողացանք իրականացնել մեր հնարավորությունները, իսկ երկրորդ գոլը սպանեց մեզ:
Մենք ռիսկի էինք դիմում, իսկ «Չելսին» շատ կազմակերպված խաղ էր ցուցադրում», - ասել է ֆրանսիացի մասնագետը խաղից հետո: