Մարջան Ավետիսյանը՝ իտալացի հայտնի դերասան-հաղորդավարի հետ
LifestyleՀունվարին իտալացի հայտնի կինոռեժիսոր Սիմոնե Սպադան իր պրոդյուսերների, օպերատորների եւ դերասանների խմբով ժամանել էր Հայաստան: Այստեղ Սպադան ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ նկարահանել է նոր ֆիլմ՝ «Գագարին հյուրանոցը»։ Ճիշտ է, նկարահանման ընթացքից առաջին կադրերն արդեն հայտնվել են, բայց այժմ նոր մանրամասներ են բացահայտվել:

Պարզվում է, որ շատ շուտով հայ կինոսերների ուշադրության կենտրոնում հայտնվելուն հավակնող այս ֆիլմում նկարահանվում են իտալացի դերասան-հաղորդավար Կլաուդիո Ամենդոլան (հայտնի իտալական «The Escort» ֆիլմից) եւ սիրված հայ դերասանուհի Մարջան Ավետիսյանը: Վերջինը Instagram-ում հրապարակել է իր եւ Ամենդոլայի համատեղ լուսանկարը: