Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Ոչ պարենային ապրանքների շուկայում հունվարին արձանագրվել է գնանկում

Հայաստանի սպառողական շուկայում հունվարին, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 2,6 տոկոս գնաճ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը` ներկայացնելով հունվար ամսվա սպառողական գների վիճակագրությունը

«Հունվարին, մասնավորապես, պարենային ապրանքների գներն ունեցել են էականորեն բարձր աճ` 7,4 տոկոս: Պարենային մի քանի ապրանքախմբերում արձանագրվել է գնաճ 0,1-ից մինչև 49 տոկոսի չափով: Առավել բարձր գնաճ է արձանագրվել միրգ ապրանքային խմբում `10,9 տոկոսով, բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքային խմբում` 49 տոկոսով»,-ասաց  Գուրգեն Մարտիրոսյանը:  Նրա խոսքով՝ դա հիմնականում պայմանավորվել է դեկտեմբերի 30-31-ին արձանագրված թռիչքային գնաճով, որը, պահպանվելով, հունվարին հանգեցրել է այդպիսի ցուցանիշի:

Մսամթերքի շուկայում հունվարին գրանցվել է 0,2 տոկոս, ձվի շուկայում` 2,8 տոկոս, կենդանական, բուսական յուղի շուկայում՝ 0,7 տոկոս գնաճ: Գնանկում արձանագրվել է հրուշակեղենի շուկայում` 0,2 տոկոս:

Ի տարբերություն սննդամթերքի շուկայի, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների շուկայում հունվարին արձանագրվել է գնանկում: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 3,5 տոկոսով, ծառայություններինը`1,8 տոկոսով: Հունվարին փոփոխվել է գազի սակագինը` նվազելով 5,2 տոկոսով: Նվազում է արձանագրվել կոշկեղենի շուկայում` 3, 4 տոկոսով, հագուստի և գործվածքի՝ 1.9 տոկոսով գնանկումով: Կահույքի, կենցաղային էլեկտրաապրանքների գները հունվարին նվազել են 0.5 տոկոսով, գորգեղենինը և շինանյութերինը՝ 0.4 տոկոսով:

Աճման միտումով փոփոխվել են խմելու ջրի սակագները: Մինչ 2017 թվականի հունվարի 1-ը հանրապետությունում գործում էր խմելու ջրի տարբեր սակագներ: Հունվարի 1-ից հետո հանրապետությունում սահմանվեց մեկ միասնական սակագին, արդյունքում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ջրի սակագինը բարձրացել է, համապատասխանաբար, 8,3, 6,7, 6,4 դրամով: Մյուս քաղաքներում, հակառակը, նվազել է:  

Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ գնային փոփոխություններ են նկատվում բենզինի, դիզվառելիքի շուկայում: «Նախորդ տարի այս շուկաներում արձանագրվում էր գնանկում: 2017 թվականի հունվարի 20-ից արձանագրվում է պարբերաբար գնաճ: Փետրվարի 1-ին բենզինի 1 լիտրի գինը 26 դրամով, դիզվառելիքինը 29 դրամով ավելացել է: Այդ միտումը դեռ շարունակվում է: Տեսնում ենք, որ միջազգային շուկայում վառելիքի գները նույնպես բարձրացել են»,-ասաց Գուրգեն Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ թեպետ հունվարի վերջին տասնօրյակում բենզինի գների ավելացում է նկատվում, սակայն հունվարի միջին ցո ւցանիշի համաձայն, բենզինի գինն իջել է 2 տոկոսով, դիզվառելիքինը 0,7 տոկոսով աճել է:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ արդեն ավանդական է դարձել, երբ տոներից առաջ սննդամթերքի, մրգի, բանջարեղենի գները զգալի բարձրանում են: Գների կարգավորման համար էլ որոշակի ժամանակ է պահանջվում:

«Ինչ վերաբերում է բենզինի գների ավելացմանը, ապա այստեղ մի հետաքրքիր միտում է նկատվում. երբ միջազգային շուկայում գները նվազում են, ապա մեր շուկան արձագանքում է կես տարի հետո, բայց հենց միջազգային գները թանկանում են, ապա այստեղ տնտեսավարողներն անմիջապես բարձրացնում են: Փաստերը բենզինի վերջին թանկացումներն են»,-ասաց նա:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան