Ֆիննախը կփորձի պետական ֆինանսավորման շրջանակներում մշակել ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու գործիքակազմը
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու գործընթացը տնտեսական աճին նպաստող գործոն է համարում:
Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆինանսների նախարարությունը փորձելու է պետական ֆինանսավորման շրջանակներում գտնել այն միջոցները, որոնք կուղղվեն ներմուծվող ապր անքները տեղականով փոխարինելու համար մշակված գործիքակազմերի կյանքի կոչմանը: Նրա խոսքով` ՀՀ վարչապետի հանձնարարականն այն էր, որ համապատասխան բոլոր գերատեսչությունները գործիքակազմեր առաջարկեն ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու համար:
«Ֆինանսների կառավարման ոլորտում մեր նախարարության միակ դաշտը պետական գնումներն են: Գնումների գործիքակազմը լավագույնը չէ, որպեսզի հնարավոր լինի արտոնյալ պայմաններ ստեղծել տնտեսվարողի համար: Հարկավոր է այլ գործիքակազմ ստեղծել այդ նպատակով: Մեր գործը կայանում է նրանում, որ այն գերատեսչությունները, որոնք տնտեսական ոլորտի պատասխանատու են և առնչվում են տնտեսվարողների հետ, ներկայացնեն իրենց առաջարկությունները, իսկ ֆինանսների նախարարությունը կփորձի պետական ֆինանսների շրջանակներում գտնել այն միջոցները, որոնք կուղղվեն այդ գործիք ակազմերը կյանքի կոչելուն»,- ասաց Արամյանը` հավելելով, որ վարչապետի հանձնարարությունը կատարելու առումով ֆիննախի դերակատարությունը լինելու է այդքանը: