Վարդան Արամյանն անարդյունավետ է համարում պետական գնումներում օֆշորային ընկերությունների դեմ պայքարի մեխանիզմների ներդրումը
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պետական գնումների համակարգում տեսականորեն հնարավոր է համարում օֆշորային ընկերությունների մասնակցությունը, սակայն գործնականորեն նման դեպքեր դեռևս չեն արձանագրվել:
«Ազգային անվտանգության ծառայությունը նման դեպքերի վրա ուշադրություն է դարձնում: Դա խնդիր է և գլխացավանք ամբողջ աշխարհի համար: Նմանատիպ վտանգ միշտ գոյություն ունի»,- փետրվարի 6-ի ասուլիսին նշեց Արամյանը:
Ըստ նրա` պետական գնումների համակարգում օֆշորային ընկերությունների մասնակցության դեմ պայքարի մեխանիզմ ներդնելը անարդյունավետ է:
«Գնումների համակարգում նման գործիքակազմի ներդրումն արդյունավետ է: Այդ խնդիրը ազգային անվտանգության հետ կապված խնդիր է: Պետական գնումների համակարգում կարևորը, որ ապրանքն իր որակական հատկանիշներով և նվազագույն գներով մատակարարվի պատվիրատուին, իսկ ընկերության կարգավիճակը կարևոր չէ»,- ասաց Արամյանը: