Բուսակերներն ավելի երկար են ապրում
LifestyleՄասնագետները վիճում են բուսակերության հարցի շուրջ: Գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ մսից հրաժարվելն ավելի շատ դրական, քան բացասական կողմեր ունի: Մարդիկ, ովքեր հրաժարվում են կենդանական ծագման սնունդ ընդունելուց, ապրում են ավելի երկար, քան մսակերները:
Գիտնականները նաև բացահայտել են, որ մրգերը, բանջարեղենը, ընկույզը նվազեցնում են երկրորդ կարգի շաքարախտի, քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բուսակեր տղամարդկանց կյանքի տևողությունը 83,3 տարի է, իսկ կանանցը` 85,7 տարի: Այն մարդիկ, ովքեր հրաժարվել էին մսից, որպես կանոն, մոտ 14 կգ–ով ավելի թեթև են եղել մսակերներից։