Հենրիխ Մխիթարյան․ Եթե մտածեի փողի մասին, «Բորուսիայի» փոխարեն կտեղափոխվեի «Անժի»
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով Դորտմունդի «Բորուսիայի» որոշ երկրպագուների մեղադրանքներին, նշել է, որ գումարն առաջնային չէ իր համար։
«Չեմ կարող հասկանալ, թե ինչն եմ սխալ արել։ Եթե ես մտածեի միայն փողի մասին, ապա Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվեի ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի»։ Սակայն դա պետք չէ ինձ։ Ես ցանկանում էի շարունակել առաջադիմել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport.de-ն։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ այս մրցաշրջանից առաջ միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»։