Ոսկին թանկացել է մինչեւ եռամսյա առավելագույն ցուցանիշ
Տնտեսություն Ոսկու գները շարունակում են աճել, քանի որ շուկայի մասնակիցներն անհանգստացած են աշխարհաքաղաքական ռիսկերից. փետրվարի 8-ին դրանք նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել են տրոյական ունցիայի դիմաց 1237 դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AP գործակալությունը:
Վերընթաց միտումը ոսկու շուկայում դիտվում Է դեկտեմբերից. Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելն ու պաշտոնակալությունը հակասական արձագանքներ են առաջացրել ներդրողների շրջանում:
2017 թվականի սկզբից ոսկին թանկացել Է 8 տոկոսով, սակայն վերլուծաբանները նախազգուշացնում են այդ թանկարժեք մետաղի համար անորոշ կանխատեսումների պահպանման մասին. տոկոսադրույքների սպասվող բարձրացումն ԱՄՆ-ում, հավանաբար, կնվազեցնի դրա ներդրումային պահանջարկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: