Կարեն Դուրգարյանն արտասահմանում հայ դասականների ստեղծագործություններն է հնչեցրել
ՄշակույթԴիրիժոր Կարեն Դուրգարյանը մեկ տարվա ընթացքում Հայաստանից դուրս ավելի քան 120 համերգային ծրագրով է հանդես եկել այնպիսի հեղինակավոր թատրոնների և նվագախմբերի հետ, ինչպիսիք են Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի օպերային թատրոնը, Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լայպցիգի օպերայի և բալետի թատրոնը, Մարինյան, Նովոսիբիրսկի թատրոնները և այլն:
Այս մասին Դուրգարյանը հայտնեց փետրվարի 8-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետ հանդիպմանը:
«Արտասահմանում ունեցած ելույթների ժամանակ կատարել ենք նաև հայ դասականների ստեղծագործություններ, քանի որ հայ երաժշտությունը աշխարհում տարածելն ինձ համար շատ կարևոր է»,- նշեց դիրիժորը:
Խոսելով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Համահայկական նվագախումբ ստեղծելու գաղափարի մասին` Դուրգարյանն ասաց, որ ինքը կողմ է յուրաքանչյուր նախագծի, որը ճանաչելի է դարձնում հայ երաժշտարվեստը:
«Պատրաստվում եմ հանդիպել Ռուզան Սիրունյանի հետ՝ բանակցելու նպատակով, քանի որ հնարավոր է, որ ես նույնպես մասնակցեմ այդ ծրագրին: Սակայն հստակ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դեռ ծանոթ չեմ պայմաններին»,-ասաց նա:
Կարեն Դուրգարյանը փետրվարի 11-ին մեկնում է Նովոսիբիրսկ, այնուհետև Մյունխեն համերգների: