Նախորդ տուրում աշխարհում ամենաշատը վաճառվել է Լեո Մեսսի մարզաշապիկը
ՍպորտՆախորդ տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ վաճառվել է Լեո Մեսսի մարզաշապիկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական The Sun հանդեսը ներկայացրել է ամենաշատ մարզաշապիկներ վաճառած թիմերի և մարզիկների ցուցակը: 2016 թվականին ամենաշատը վաճառվել են կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսիի մարզաշապիկները, նրան հաջորդում է «Ռեալ»-ի հարձակվող Ռոնալդուն, իսկ եռյակի վերջում Պոլ Պոգբան է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
Ամենաշատ մարզաշապիկներ վաճառած ակումբը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է` 2,85 միլիոն մարզաշապիկ: Նրան հաջորդում են «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն: