Շախմատիստները մեկնարկում են կանանց աշխարհի առաջնությունում
ՍպորտՇախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են շախմատի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Նի Շիցյունի հետ:
Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ առաջին շրջանի առաջին պարտիաները` փետրվարի 11-ին:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիքշախմատի կանանց աշխարհի առաջնություննանցկացվելու է նոկաուտ համակարգով: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստուհի: