Ռուսական շոու բիզնես մուտք գործելու առաջին հաջող քայլերն արված են. Արամե
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արամեն շուտով իր երկրպագուներին եւս մեկ աշխատանք կնվիրի: Վերջին օրերին նա նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա շատ շուտով:
Թեեւ երգիչն այս օրերին զբաղված է եվրոպական երկրներում համերգային շրջագայություններով, սակայն մեծ զբաղվածության արդյունքում անգամ հասցրել է փոքրիկ զրույց ունենալ Life.panorama.am-ի հետ:
«Նոր երգս լիրիկ ոճում է, որի երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերը գրել է Աննա Հովերը: «Я Кричу» երգը պատմում է մի սիրո պատմության մասին, որը շատերին ծանոթ կլինի. երգի բովանդակության հիմքում ընկած է այն գաղափարը, որ կան սխալներ, որոնք շտկելի չեն: Պետք է հիշել, որ կյանքում կան քայլեր ու խաչմերուկներ, որոնք սխալ անցնելու դեպքում ուղղել հնարավոր չէ, ուստի յուրաքանչյուր քայլ անելիս, պետք է շատ լուրջ մտածել»,- պատմեց Արամեն:
Այս երգն Արամեի արդեն երկրորդ աշխատանքն է, որ ռուսերենով է ներկայացնում, երգիչը մտադրություն ունի լուրջ ու հաստատուն քայելով մտնել ռուսական շոու բիեզնես.
«Չեմ թաքցնում, որ ցանկություն ունեմ մուտք գործել ռուսական շոու բիզնես. Այս առումով առաջին հաջող քայլերն արված են: Իմ տեսահոլովակներն արդեն իսկ ցուցադրվում են ռուսական տարբեր ալիքներով. Իհարկե, ոչ բոլոր հեռուստալիքներով, բայց դա, կարծում եմ, ժամանակի հարց է: Այս տեսահոլովակը նույնպես կփորձենք ներկայացնել առաջինը RU TV-ով»,- նշեց սիրված երգիչը:
Շարունակությունը` այստեղ: