Հայաստանից ծաղիկների արտահանումն աճել է 51.26 տոկոսով
Տնտեսություն2016 թվականին Հայաստանից արտահանվել է 1.97 մլն դոլար մաքսային արժեքով 4.71 մլն հատ ծաղիկ (հատած ծաղիկներ և կոկոններ)։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալներով, 2015 թվականի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են 51.26 տոկոսով:
2015 թվականի համեմատ ծաղիկների արտահանման մաքսային արժեքն ավելացել է 26.97 տոկոսով։