«Հիմա էլ ենք քույր ու եղբայր». Սամվել Ալեքսանյանն իր ու Բիշարյանի հարաբերությունների մասին
ՀարցազրույցՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ու ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «բարեկամական» հարաբերությունները վերջին շրջանում վերածվել են մրցակցության, ինչն իհարկե սպասելի էր ու տրամաբանական: Այս փուլում հետաքրքիր է հետևել կողմերի՝ բաց հայտարարություններին:
Սամվել Ալեքսանյանը, օրերս անդրադառնալով նույն ընտրատարածքում թեկնածություն դնելուն, հայտարարել էր. «Թող իմ քուրն իմ դեմ թեկնածություն չդներ», ի պատասխան Հեղինե Բիշարյանն ԱԺ միջանցքում հանդիպելով Ալեքսանյանին, ասել էր. «Պարո՛ն Ալեքսանյան, էդ ի՞նչ հայտարարություն եք երեկ արել, թե ես թող չառաջադրվեմ: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ, դո՞ւ պիտի ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՞ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու»:
Սամվել Ալեքսանյանից ORER.am-ը հետաքրքրվեց, թե ինչ մեթոդներ են դրվելու ընտրություններում հաղթանակ տանելու համար ու եղբայր–քույր հարաբերությունները չեն խանգարի պայքարել իրար դեմ:
«Շատ լավ եմ վերաբերվում տիկին Բիշարյանի առաջադրվելուն: Հիմա էլ ենք քույր ու եղբայր, հիմա էլ ենք մոտիկ իրար հետ, ի՞նչ ա եղել: Կապ չունի, ով որ կուսակցությունից ա, հավասար պայքար ա գնալու: Ընտրությունից հետո ամեն ինչ պարզ կլինի»,– ասաց նա: