Ալեգրին ու «Յուվենտուսը» կխզեն պայմանագիրը
Սպորտ«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին թուրինյան ակումբի ղեկավարության հետ պայմանավորվել է, որ հեռանալու է այս մրցաշրջանի վերջում, հաղորդում է Calciomercato.com-ը:
Իտալացի մասնագետն ինքն է նախաձեռնել դա, քանի որ համաձայն չէ ակումբի տրանսֆերային քաղաքականության եւ մենեջմենթի հետ: Կողմերը պայմանավորվել են խզել պայմանագիրը:
Ալեգրին 2014-ից է գլխավորում «Յուվենտուսը», որի հետ 2-ական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր, նվաճել երկրի Սուպերգավաթը եւ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Այս տարվա մայիսին նա Իտալիայի չեմպիոնի հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2018-ի հունիսի 30-ը: