Մեծ Բրիտանիան անօդաչու օդանավեր կուղարկի Իրաք
ՄիջազգայինՄիացյալ Թագավորությունը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում զինված անօդաչու օդանավեր կուղարկի Իրաք, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին:
Անօդաչուները իրենց գործունեությունը կիրականացնեն միայն Իրաքում: