Երազս միշտ կիսատ է մնացել. Աննա Սարգսյանը՝ Սուրբ Սարգսի տոնի եւ աղի բլիթի խորհուրդի մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Այսօր սիրահարների ամենասիրելի օրն է՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Ինչպե՞ս են տոնը պատրաստվում անցկացնել հայ հայտնի գեղեցկուհիները եւ արդյոք նրանք արդեն գտե՞լ են իրենց կյանքի ասպետներին:
NEWS.am STYLE-ը զրուցել է էկրանային սիրված դերասանուհիներից մի քանիսի հետ: Առաջինը ներկայացնում ենք մեր զրույցը «Երանի» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհի Աննա Սարգսյանի հետ:

Ինչպես շատ հայ երիտասարդներ՝ Աննան եւս նախընտրում է նշել ոչ թե Վալենտինի, այլ Սուրբ Սարգսի տոնը:
«Եթե ունենք մերը, ինչո՞ւ վերցնենք ուրիշինը»,-ասում է դերասանուհին, որն ինչպես մյուս տարիներին, այս տարի եւս ուտելու է աղի բլիթ.
«Երազներ տեսել եմ, բայց կոնկրետ ինչ-որ մեկին երբեք չեմ տեսել երազումս: Երազս միշտ կիսատ է մնացել»,-հավելեց նա՝ տեղեկացնելով.
«Սիրտս ազատ է, այնպես որ՝ այս տարի էլ տոնը կանցկացնեմ միայնակ»:
Սյունե Առաքելյան