«Բեշիկթաշ»-ը պարտվել է առանց Օզբիլիսի
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը բաց է թողել «Բեշիկթաշ»-ի հերթական հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում «Բեշիկթաշ»-ը մրցում էր «Կարդեմիր Կարաբուկսպոր»-ի հետ: «Բեշիկթաշ»-ը զիջել է մրցակցին 2:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը հայտավորված չի եղել խաղին:
Այս պարտությունից հետո թուրքական «Բեշիկթաշ»-ը 44 միավորով դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, քանի որ մյուս թիմերը պայքարի մեջ կմտնեն փետրվարի 11-ին: