«Ժողովուրդ». ԵՏՀ կոլեգիայի կազմում Հայաստանը կներկայացնի «Տիգրան Սարգսյանի կադրը»
«Ժողովուրդի» տեղեկություններով ԵՏՄ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի երեք անդամներից մեկը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը։ Վերջինս համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից և փոխնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց մեկ ամիս անց՝ այս տարվա հունիսի 4-ին։
Ի դեպ, Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում կունենա երեք անդամ, նրանք, սակայն, կունենան մեկ ձայնի իրավունք։ Հայաստանի ներկայացուցիչները ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի լիարժեք անդամ կդառնան 2016 թ. փետրվարի 1-ից:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: