Սուրբ Սարգսի առիթով Ավետ Բարսեղյանի ռոմանտիկ գրառումն ու սելֆին կնոջ եւ դստեր հետ
LifestyleԱյսօր երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է եւ ամենուրեք հնչում են սիրո խոստովանություններ։ Ահա այս առիթով էլ Ավետ Բարսեղյանն ու կինը՝ Անի Քաթաբյանը, ռոմանտիկ լուսանկարներ են հրապարակել Instagram-ի էջերում։
36-ամյա երգահանը պարզապես չէր կարող սիրառատ տողեր չնվիրել սիրելի կնոջը։
«Որ սրբին էլ հավատանք, Սուրբ Սարգիս, թե Վալենտին,
Կարեւորը՝ հասկանանք
Սուրբ է սերն իջած սրտին...»,- գրել է Ավետը։
Անին էլ հրապարակել է լուսանկար, որում ընտանիքը սելֆի է անում արեւոտ Երեւանում։ Լուսանկարում է հայտնվել նաեւ 5 ամսական Լուսեն։
«Երեւան»,-Անին այսպես է մեկնաբանել լուսանկարը։