Ձմեռային օլիմպիական եվրոպական փառատոնին Հայաստանը ներկայացնում են 3 մարզիկ
ՍպորտՁմեռային եվրոպական օլիմպիական փառատոնին Հայաստանը կներկայացնեն երեք մարզիկներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Հայաստանը կներկայացնեն երեք մարզիկներ` դահուկավազքում Միքայել Միքայելյանը (Աշոցք) և Գոհար Թադևոսյանը (Հրազդան), իսկ լեռադահուկում կունենանք մեկ մարզիկ՝ Հարություն Հարությունյանը: Մարզիչները կլինեն Արթուր Միքայելյանը, Աշոտ Զաքարյանը և Սեյրան Հարությունյանը»,-ասաց Սարգսյանը:
Այս տարի փառատոնն անցկացվում է Էրզրումում: Մասնակցում են 40 երկրի 832 մարզիկներ, ովքեր կմրցեն 9 մարզաձևում:
Եվրոպական ձմեռային օլիմպիական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1993 թվականին` Իտալիայի Աոստա քաղաքում: Փառատոնը նախատեսված է 14-18 տարեկան մարզիկների համար: