Տիգրան Հարությունյանը Պորտուգալիայի բաց առաջնությունում գրավեց 5-րդ տեղը
ՍպորտԼիսաբոնում ավարտվեց «Պորտուգալիա Օփեն» միջազգային մրցաշարը: Արմենպրեսի հաղորդմամբ` 8 միավոր վաստակած Էդուարդո Իտուրիզագան դարձավ մրցաշարի հաղթող, Ալեքսանդր Ինջիչը 7.5 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը, Տիգրան Հարությունյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 3-8-րդ հորիզոնականները, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը հայտնվեց 5-րդ հորիզոնականում: Հարությունյանը նաև 7 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:
Մրցաշարին մասնակցող Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանն ու Կարեն Գրիգորյանը վաստակեցին 6-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 17-րդ և 18-րդ հորիզոնականները: