Ոգելից խմիչք, որը դրական ազդեցություն ունի մաշկի վրա
LifestyleԻսպանացի բժիշկ-գիտնականները մի շարք գիտական փորձեր են կատարել, որոնց արդյունքում կարողացել են ապացուցել, որ շամպայնը մարդու մաշկի վրա մի շարք դրական ազդեցություններ է թողնում: Գիտնականները հայտնաբերել են, որ շամպայնի բաղադրության մեջ գտնվող ռեսվերատրոլ նյութը վերականգնողական հատկություն ունի, ինչը կարևոր փաստարկ է տվյալ խմիչքը ՍՊԱ պրոցեդուրաների ժամանակ օգտագործելու համար:
Իսպանիայի շատ դեղատներում արդեն սկսել են վաճառել բուժիչ հատկանիշներով պրեպարատներ, որոնց բաղադրության մեջ մտնում են ինչպես շամպայնը, այնպես էլ խաղողի կորիզներից ստացված յուղը; Այդ դեղորայքը էֆեկտիվ է հատկապես մաշկը երիտասարդ պահպանելու համար: