Դեյլի Բլինդ. «Մանչեսթեր Յունայթեդն» առաջնությունը կավարտի լավագույն քառյակում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը կանխատեսել է, որ թիմը Անգլիայի ընթացիկ առաջնությունում չորրորդից ցածր տեղ չի զբաղեցնի եւ կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Պրեմյեր լիգայի 25 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդ տեղում է:
«Մենք պետք շարունակենք լինել կենտրոնացած եւ հաղթանակներ տանել: Վստահ եմ, որ առաջնությունը կավարտենք լավագույն քառյակում: Մենք գոլ բաց չենք թողել նախորդ երեք խաղերում, ինչը միշտ հաճելի է պաշտպանության խաղացողների համար: Մեր թիմում շատ են լավ ֆուտբոլիստները: Ինձ հաճելի է խաղալ նրանց հետ»,- Դեյլի Բլինդի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հաջորդ հանդիպումն անգլիական թիմը կանցկացնի փետրվարի 17-ին: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» կընդունի ֆրանսիական «Սենթ Էթյենին»: