Բեյլը վերադարձել է Ռեալի ընդհանուր խումբ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերսկսել է մարզվել «արքայական ակումբի» ընդհանուր խմբում,- տեղեկացնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել 2016 թվականի նոյեմբերին, ինչից հետո դաշտ դուրս չի եկել:
Ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ կիսապաշտպանը չի հասցնի ապաքինվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Նապոլիի» հետ առաջին հանդիպմանը, որը կկայան փետրվարի 15-ին «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում: