Սպալետին բացատրել է, թե ինչու է շրջվել իրեն հայհոյող երկրպագուի կողմը (ֆոտո)
Սպորտ«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին բացատրել է, թե ինչու է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի` «Կրոտոնեի» հետ արտագնա խաղում շրջվել իրեն հայհոյող երկրպագուի կողմը:
«Պարզապես փորձում էի հետևել խաղին և ոչ ոքի չանհանգստացնել: Այդ մարդն ինձ վրա էր բղավում 40 րոպեի ընթացքում: Պարզապես փորձեցի օգնել նրան:
Տեսնելով, որ նա ունի ինձ հայհոյելու կարիք` դա անելու հնարավորություն տվեցի` նայելով իմ աչքերի մեջ: Եթե ցանկանում եք ինձ հայհոյել, ապա արեք դա` նայելով իմ աչքերի մեջ»,- Սպալետիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: