Մաշկը երիտասարդացնելու արդյունավետ միջոց
LifestyleՍպիտակաձավարի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ այն դրական ազդեցություն է թողնում մաշկի վրա և կարող է նույնիսկ երիտասարդացնել մաշկը: Սպիտակաձավարով պատրաստվող այս դիմակը շաբաթական 1-2 անգամ կիրառելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի:
Հարկավոր է
25 գրամ աղացած սպիտակաձավար
50 գ բարձր յուղայնությամբ սերուցք
Սպիտակաձավարն ու սերուցքը խառնել, քսել մաշկին, պահել 15 րոպե, ապա մերսել դեմքը և լվացվել սկզբում տաք, ապա՝ սառը ջրով: