Սամբիստ Գրիգոր Մխիթարյանը ոսկե մեդալ է նվաճել Բելառուսում
ՍպորտՄինսկում անցկացվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը դարձել է ոսկե մեդալակիր:
57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գերազանց անցկացրեց բոլոր 5 գոտեմարտերը և հռչակվեց առաջնության հաղթող:
Մրցաշարն անցկացվում էր Մինսկում: Այն մեկնարկել էր փետրվարի 9-ին և եզրափակվել է փետրվարի 12-ին: Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկ: