«Բանանց»-ը համալրում է կազմը դարպասապահով
ՍպորտԵրևանի «Բանանցի» հետ պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արամ Հայրապետյանը:
«Արմենպրես»-ի հաղոդմամբ` Արամ Հայրապետյանն Անթալիայում մասնակցում է «Բանանցի» ուսումնամարզական հավաքին և մասնակցել է փետրվարի 12-ին կայացած «Կայսարի» դեմ ստուգողական հանդիպմանը:
«Ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ: Հայաստանի առաջնությունում իմ առաջին ակումբը եղել է «Բանանցը», և հաճելի է այստեղ վերադառնալը: Պետք է ամեն ինչ անեմ մարզչական շտաբի հույսերն արդարացնելու համար»,- նշել է Արամ Հայրապետյանը:
30-ամյա ֆուտբոլիստը դարպասապահի իր կարիերան սկսել է ռուսական «Սոչի-04» թիմում և խաղացել է նաև «Ադլեր», «Կուզբաս» և «Սմենա» ակումբներում: 2014 թվականից Արամ Հայրապետյանը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում: Նա հանդես է եկել Երևանի «Բանանցի» կազմում, ապա տեղափոխվել է «Արարատ»: