Ռեյնա. Չեմ կարող պարտվել Ռեալին
ՍպորտԻտալական «Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան, ով ավելի վաղ հանդես էր եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում, վճռականորեն է տրամադրված Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղին:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 15-ին`Մադրիդում:
«Ես չեմ կարող պարտվել «Ռեալին»: «Նապոլին» պետք է խաղա առանց բարդույթների: Մեր թիմն իր արագությամբ և վարպետությամբ կարող է հաղթել ցանկացածին: Պետք է հավատալ սեփական ուժերին և հաջողությանը:
Վախենալու ոչինչ չկա: Եթե նույնիսկ «Նապոլին» զիջի, ապա կզիջի Եվրոպայի լավագույն թիմին, իսկ եթե հաղթի` կդառնա հերոս», - Ռեյնայի խոսքն է փոխանցել «Football Italia»-ն: