Գաբուզյանն ու Սիմոնյանը հաղթանակներ են տոնել «Ֆիրդուսի գավաթ»-ի առաջին տուրում
ՍպորտԻրանում մեկնարկել է «Ֆիրդուսի գավաթ» միջազգային մրցաշարը:
11 տուրից բաղկացած մրցաշարին մասնակցում են 18 երկրի 322 շախմատիստ, այդ թվում` 12 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ: Ստուգատեսին մասնակցում են Հայաստանի երկու ներկայացուցիչ` Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն ու գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը:
Մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Գաբուզյանն ու Սիմոնյանը հաղթանակներ են տոնել: