ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի հաղթողի դերում տեսնում է «Բարսելոնա»-ին
ՍպորտՈՒԵՖԱ-ի կանխատեսմամբ` ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2016-2017 մրցաշրջանում կարող է հաղթել կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հիմնական փաստն այն է, որ «կապտանռնագույնների» հիմնական մրցակիցները 1/8 եզրափակիչ դուրս են եկել երկրորդ տեղով: Անցած 11 տարիների ընթացքում միայն մեկ թիմ է հաղթել ՉԼ-ում, որը խմբային փուլում չի զբաղեցրել առաջին տեղը` դա Միլանի «Ինտեր»-ն էր: Մասնագետների կարծիքով` փլեյ-օֆում մնացած թիմերից ֆավորիտը «Բարսելոնա»-ն է: