Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Ռուսաստանին չեմ մեղադրում, մեղադրանքը ներկայացնում եմ Սերժ Սարգսյանին և արտաքին գերատեսչությանը. Լյուդմիլա Սարգսյան

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության, փոխզիջումների և այլ հարցերի շուրջ ORER.am-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ:   -Տիկի՛ն Սարգսյան, հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը հայտարարել էր, թե հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող հարցերում: Ըստ ձեզ՝ ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը:   -Իմ կարծիքով՝ դա վերաբերում էր Հայաստան-ԼՂՀ սահմանի ընդգծմանն ու Եվրասիական տնտեսական միության մաքսակետի տեղադրմանը: Հավանաբար հարցադրումն այդ հարցի շուրջ է տեղի ունեցել և երևի թե, ուզում եմ այդպես մտածել, հաջողվել է խուսափել մաքսակետի տեղադրումից կամ այդ մաքսակետը զուտ ձևական բնույթ է կրելու: Կարծում եմ, որ դրա շուրջ են կարողացել պայմանավորվել փոխզիջումային տարբերակով: Ի՞նչ փոխզիջում է եղել, որքա՞ն է Նազարբաևն իր տեսակետի մեջ նահանջ գրանցել՝ չեմ կարող ասել, քանի որ դա դեռ հստակ չէ:   -Նորմա՞լ եք համարում այն, որ երկիրը որևէ միության անդամ է դառնում, սակայն քաղաքացու, ընդդիմության համար դեռ հստակ չէ, թե ի՞նչ պայմաններով ու ի՞նչ զիջումների գնով:   -Մեր երկրում ոչ մի նորմալ բան չկա, առավել ևս, որ իշխող կուսակցությունն ու նրա վերնախավը երբևիցե ժողովրդին, քաղաքական ուժերին չեն ներկայացնում այն փաստաթուղթը, որի շուրջ կարելի է բանավեճ ծավալել: Հավանաբար կան խոցելի կետեր, որոնք չեն ուզում ժամանակից շուտ հրապարակային դարձնել, բայց ես կարծում եմ, որ նման կարևորագույն հարցերում միանշանակ պետք է ապահովել թափանցիկություն և լսել տարբեր կողմերի կարծիքներ: Կարծում եմ, որ ընդհանրապես Սերժ Սարգսյանին թվում է, թե ՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, և ամեն որոշում կայացվելու է իր նեղ շրջապատի հետ փոխհամաձայնեցված կամ ավելի վատ՝ ինքը ներկայացնում է իր վերջնական կարծիքը, իսկ նեղ շրջապատը լռելայն համաձայնվում է:   -Կամ Հայաստանը լռելայն համաձայնում է Ռուսաստանի տեսակետի հետ:   -Այո՛, հաջորդն էլ դա է: Այստեղ ես Ռուսաստանին չեմ մեղադրում, մեղադրանքը ներկայացնում եմ Սերժ Սարգսյանին և արտաքին գերատեսչությանը, որը երկիրը հասցրեց այն վիճակին, որից հետո բանակցելու հնարավորություն համարյա չմնաց: Արվում է այն՝ինչ ԵՏՄ-ն ձգտում է ունենալ: Սա մեղադրանք չէ ԵՏՄ անդամ երկրներին, սա մեղադրանք է Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին, ովքեր պարտավոր են Հայաստանը կանգնեցնել ավելի լավ ռելսերի վրա և բանակցել հօգուտ Հայաստանի:   -Փաստորեն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը որ ասում էր, թե Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունն անշրջելի է, նկատի չուներ բանակցությունների նման ուղղություն ընտրելու կամ նման ընթացքի մասին:   -Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը փաստն է արձանագրում: Իսկ իմ կարծիքով՝ Հայաստանը այլ տարբերակ չուներ, բայց այդ մասին պետք էր հասկանալ շատ ավելի շուտ և սիրախաղեր չպետք է արվեր Եվրամիության հետ, որովհետև չի կարող երկիրը լինել մեկ անվտանգության համակարգի մեջ և ձգտել մեկ այլ տնտեսական համակարգի: Բնականաբար պետք է լիներ դիմադրություն: Պետք էր ի սկզբանե գիծը չփոխել անվտանգության համակարգի երկրիների հետ: Հայաստանը սիրախաղերի արդյունքում կորցրեց գործընկեր երկրների վստահությունը ոչ միայն Եվրամիությունում, այլ նաև Եվրասիական միությունում և արդեն Սերժ Սարգսյանի քայլերը՝ պարտադրված քայլեր են: Բեթղեհեմ Արաբյան
Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ Մխիթարյան