Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը 2015 թվականի հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ ցած Է իջել 57 ռուբլուց
Տնտեսություն Մոսկվայի բորսայի սակարկություններում դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ նվազել Է 26 կոպեկով եւ կազմել 56,84 ռուբլի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Այսպիսով, դոլարի փոխարժեքը 2015 թվականի հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ ցած Է իջել 57 ռուբլու նշագծից:
Երեւանի ժամանակով ժամը11:11-ի դրությամբ եվրոյի փոխարժեքն ընկել Է 20 կոպեկով եւ կազմել 60,4 ռուբլի:
Brent մակնիշի նավթի՝ 2017 թվականի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում նվազել Է 0,2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 55,68 դոլարի նշագիծ: