Թեհրանում մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց առաջնության երկրորդ փուլը
ՍպորտԹեհրանում տեղի ունեցան շախմատի աշխարհի կանանց առաջնության 2-րդ փուլի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի ֆավորիտներից Ցզյու Վենցզյունն ու Աննա Մուզիչուկը հաղթանակներ տոնեցին, իսկ 3-րդ և 4-րդ համարները` Ալեքսանդրա Կոստենյուկն ու Հարիկա Դրոնավալին իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
2-րդ փուլում անակնկալ արդյունք գրանցվեց միայն Վալենտինա Գունինա – Նի Շիցյուն պարտիայում, որում սևերով խաղացող չինուհի Շիցյունը առավելության հասավ Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի Գունինայի նկատմամբ:
Առաջին պարտիաներում սև խաղաքարերով կարևոր հաղթանակներ տոնեցին Նանա Ձագնիձեն և Օլգա Գիրյան: