«Գանձասար Կապան»-ը Կիպրոսում կմրցի «Ատլանտաս»-ի և «Վիգրի Սուվալկի»-ի հետ
ՍպորտԿիպրոսյան հավաքի ժամանակ «Գանձասար Կապան»-ը նախատեսել է ստուգողական երեք հանդիպում անցկացնել:
Ինչպես տեղեկացրին կապանյան ակումբի մամուլի ծառայությունից, հանդիպումները կկայանան փետրվարի 16-ին, 18-ին և 21-ին։ Աշոտ Բարսեղյանի թիմի առաջին մրցակիցը կլինի Լատվիայի 6-ակի չեմպիոն և նախորդ առաջնության 3-րդ մրցանակակիր «Վենտսպիլս»-ը։
Փետրվարի 18-ին կապանյան թիմն իր ուժերը կչափի Լիտվայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կլաիպեդայի «Ատլանտաս»-ի հետ: Իսկ վերջին մրցակիցը կլինի Լեհաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Վիգրի Սուվալկի» ակումբը, որը հասել է Լեհաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։