Հունահռոմեական ըմբիշները սկսել են հավաքը Երևանում
ՍպորտԸմբշամարտի Հայաստանի հավաքականը Նորայր Մուշեղյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում սկսում է ուսումնամարզական հավաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան ուսումնամարզական հավաքին մասնակցում են 24 մարզիկներ` բոլոր մեծահասակների հավաքականներից: Ըմբիշները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:
Առաջին մարզմանը չեն մասնակցել օլիմպիական Մաքսիմ Մանուկյանը, ով մրսածություն ունի և Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ով շարունակում է կազդուրվել վիրահատությունից հետո:
Հավաքը կավարտվի մարտի 1-ին: