Ռուսաստանցիները դեմ են Բելառուսին Էժան գազ վաճառելուն
ՏնտեսությունՌուսաստանցիների մեծամասնությունը Բելառուսը համարում Է բարեկամական պետություն, սակայն դեմ Է Մինսկին նվազեցված գներով Էներգառեսուրսներ վաճառելուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցման արդյունքները, որը փետրվարի 16-ին հրապարակել Է ՏԱՍՍ-ը:
Մինսկի կողմից աջակցության փոխարեն նավթի եւ գազի զեղչեր տրամադրելուն դեմ Է արտահայտվել հարցման մասնակիցների 56 տոկոսը, հակառակ կարծիքն Է պաշտպանել 38 տոկոսը:
Բելառուսին շուկայականից ցածր գնով Էներգառեսուրսներ վաճառելուն անմիջականորեն դեմ Է հարցվածների 60 տոկոսը, այդ քայլին համաձայն Է 32 տոկոսը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են ՀԿՈւՀԿ-ում, տիրապետելով «Գազպրոմ»-ի հանդեպ Մինսկի ունեցած պարտքերի վերաբերյալ տեղեկատվությանը, նվազեցված գներով նավթի եւ գազի վաճառքների հակառակորդների բաժինը ավելացել Է մինչեւ 69 տոկոս:
Բացի այդ, ՌԴ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 78 տոկոսը, արտահայտվել Է Բելառուսի հետ այցագրային ռեժիմ սահմանելու օգտին՝ 80 երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակումները վերացնելու Մինսկի որոշման պատճառով: Միայն 16 տոկոսն Է համաձայնել երկու երկրների միջեւ բաց սահմանների պահպանմանը: