Պրահայում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի անհատական ցուցահանդեսը
ՄշակույթՊրահայի «Յակուբսկա» ցուցասրահում փետրվարի 15-ին բացվել է հայ նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսի բացմանը ներկա էին չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր ելույթում ներկայացրեց հայ նկարչին, ինչպես նաև խոսեց նրա անկրկնելի ոճի և տեխնիկայի մասին։
Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց իր գործերի մասին, նշեց իր արվեստի ոգեշնչման աղբյուրները և շնորհակալություն հայտնեց Չեխիայում ՀՀ դեսպանությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման համար։
Ելույթներին հետևեց «Մասնիկների հեքիաթ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և լարային քառյակի կատարմամբ հնչեցին հայ և օտար երգահանների գործեր։
Ցուցահանդեսին ներկայացվել է 29 գործ և այն կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։