ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 4,8 մլն դոլար կուղղի Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը
ՏնտեսությունՀայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ նախատեսվում է 4 մլն 800 հազար դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61 մլն 136 հազար դոլար:
«ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4,8 մլն դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրերի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության», «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»»,- ասաց Սուրեն Կարայանը: