Գեղամ Կադիմյանը «Զարյա»-ի կազմում բացել է գոլերի հաշիվը
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն ուկրաինական «Զարյա»-ի կազմում առաջին գոլն է խփել: Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Զարյա»-ն ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ՝ 1։1:
Կադիմյանն ուկրաինական ակումբի մեկնարկային կազմում խաղացել է 60 րոպե և 38-րդ րոպեին հավասարեցրել հաշիվը:
Փետրվարի 19-ին «Զարյա»-ն կհանդիպի բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ին, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: