Գյուղնախարարը փորձելու է շահագրգռել ապահովագրական ընկերություններին գյուղապահովագրության ծրագրին մասնակցելու համար
ՏնտեսությունԳյուղատնտեսական ապահովագրության համակարգի ստեղծման նպատակով համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձելու է ապահովագրական ընկերություններին շահագրգռել ծրագրին մասնակցելու համար:
Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Պատասխանելով հարցին` թե արդյո՞ք ապահովագրական ընկերությունները գյուղապահովագրության ծրագրում առեւտրային հետաքրքրություն ունեն, նա նշեց, որ խնդիրը միայն մասնավորի վրա թողնելով` ծրագիրը կձախողվի, հետեւաբար անհրաժեշտ է պետության ակտիվ միջամտությունը:
«Ապահովագրական ընկերություններին փորձելու ենք շահագրգռել, որ իրենք դառնան մասնակից ծրագրին: Քանի դեռ կա դրամաշնորհային մաս եւ պետությունն ու KfW-ն ունեն ֆինանսական ներդնում, պետք է օգտագործել այդ ժամանակահատվածն ու ապահովագրական ընկերություններին մասնակից դարձնել ծրագրին»,- ասաց նախարարը: