Կառավարությունը կողմ է հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նախագծին
ՏնտեսությունԿառավարությունը քննարկեց ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշվեքննիչ պալատի մասին» և հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ փաթեթի ընդունման դեպքում օրենքն իրավական հենք կհանդիսանա ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի կողմից հանրային ֆինանսների կառավարման գործընթացում ժամանակակից պահանջների համապ ատասխան էական ու կառուցողական ներդրում ունենալու համար, ինչը կբարձրացնի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը:
Միաժամանակ, ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համահունչ կլինի զարգացած երկրներում, մասնավորապես, ԵՄ-ում գործող հասկացություններին և չափանիշներին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ օրինագծերի փաթեթը համահունչ է ՀՀ նոր Սահմանադրության դրույթներին:
«Ընդհանուր առմամբ, կոնցեպտուալ, գաղափարախոսության տեսանկյունից մենք կողմ ենք, որովհետև բավականին առաջ քայլ է արվում օրինագծերով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի: